Պերուի ոստիկանությունը առգրավել է ընթացիկ տարվա խոշորագույն՝ 3,5 տոննայի չափով կոկաինը: ITAR-Tass-ի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 26-ին հայտնել է ներքին գործերի նախարար Դանիել Ուրրեստին:
ՆԳՆ տվյալներով՝ թմրանյութը հայտնաբերվել է Տրուխիլո նավահանգստի նավերից մեկում: Այն դրված է եղել ածխի բեռի մեջ, որը նախատեսված է եղել Բելգիա և Իսպանիա ուղարկելու համար:
«Գործողությունն իրականացվել է երեքշաբթի վաղ առավոտյան, այս պահին մենք հայտնաբերել են 3,5 տոննա բարձր մաքրության կոկաին: Ոստիկանությունը շարունակում է ստուգել ածխի խոշոր կտորները՝ դրանց մեջ թմրանյութի հավանական առկայության պատճառով»,- ասել է Ուրրեստին:
Գործողության հետևանքով ձերբակալվել է Պերուի մեկ քաղաքացի և հինգ մեքսիկացիներ:









































