Նյու Յորքից Դենվեր թռչող ամերիկյան United Airlines ավիաընկերության օդանավը Չիկագոյի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել: Բանն այն է, որ նստաթոռի դիրքի պատճառով երկու ուղևորներ վիճել են: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:
Ինքնաթիռի 12-րդ շարքում նստած տղամարդը իր դիմացի նստարանին Knee Defender կողպեք էր ամրացրել, ինչը թույլ չի տվել այնտեղ նստած ուղևորուհուն շարժել նստարանը: Բորտուղեկցորդը տղամարդուն խնդրել է հանել կողպեքը, սակայն նա հրաժարվել է: Արդյունքում ուղևորուհին, որի նստարանն արգելափակվել էր, կանգնել է և բաժակով ջուրը շփել տղամարդու դեմքին:
Դրանից հետո ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Չիկագոյում: Երկու ուղևորներին էլ հեռացրել են չվերթից, ինքնաթիռը Դենվեր է ուղևորվել արդեն առանց նրանց:









































