Բրիտանացի դիվանագետները 4 տարվա ընթացքում ավելի քան 100 հազար ֆունտ են ծախսել սոցիալական ցանցերից օգտվել կարողանալու համար: Այս մասին հաղորդում է Daily Telegraph պարբերականը:
Երկրի արտաքին գործերի նախարարությունը հստակեցնում է, որ գումարն օգտագործվել է դիվանագետներին Twitter, Instagram և այլ կայքերից օգտվել սովորեցնելու նպատակով: Դասընթացները մի քանի ընկերություններ են անցկացրել, որոնցից առավել հայտնի է «Նիքսոն Մաքինսը»:
Ուսուցման նպատակն աշխատակիցներին երկրի համար կարևոր իրադարձությունները հստակ և օպերատիվ կերպով լուսաբանել սովորեցնելն է: Դասախոսություններն ուղղված էին դիվանագիտական հաղորդակցական հմտությունների բարելավմանը տարբեր երկրների քաղաքական գործիչների հետ շփման ընթացքում, որոնք արդեն վաղուց են օգտվում համացանցից:
Նշվում է նաև, որ ևս 5.4 հազար ֆունտ է ծախսվել մի քանի պետական ծառայողների ճիշտ հարցազրույց տալ սովորեցնելու համար:










































