Մինսկում սկսվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հանդիպումը: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով Պորոշենկոյի մամլո ծառայության հաղորդագրությանը Twitter-ում:
Կողմերը մտադիր են քննարկել քաղաքական և անվտանգության խնդիրներ, նաև հաստատել իրենց անհանգստությունն արևելյան Ուկրաինայում հումանիատր իրավիճակի վերաբերյալ:








































