Կամբոջան ընդլայնում է արծաթագույն առնետների մսի արտահանման ծավալները, որոնք օրգանական են համարվում՝ ի տարբերություն մյուս ցեղատեսակների, և բարձր են գնահատվում հարևան Վիետնամում՝ հաղորդում է BBC-ն:
Ինչպես նշում է հեռուստառադիոընկերությունը՝ շատ երկրներում առնետներից զզվում են, քանի որ դրանք դիտարկվում են որպես վարակի հիմնական տարածողներ: Այնուամենայնիվ, արծաթագույն առնետների միսը դելիկատես է համարվում, քանի որ կենդանիներն ապրում են բաց երկնքի տակ և հիմնականում սնվում են էկոլոգիապես մաքուր սննդով:
«Վայրի առնետները լիովին այլ են, քանի որ սնվում են այլ կերպ»,- ասել է ֆերմեր Չուեն Չխիմը՝ բացատրելով վայրի առնետների և դրանց քաղաքաբնակ ցեղակիցների տարբերությունը, որոնք պիտանի չեն համարվում ճաշացուցակում ընդգրկելու համար:
Վայրի առնետների կերակրացանկում հիմնականում ընդգրկված են բրնձի ցողունները, բանջարեղեն, ինչպես նաև բույսերի արմատներ:










































