Ջեյմս Ֆոուլիի ղեկավարը հերքել է հայտարարությունները, թե լրագրողին մահապատժի են ենթարկել դեռ մեկ տարի առաջ, գրում է The Telegraph-ը: GlobalPost-ից Ֆիլ Բալբոնիի խոսքով՝ այդպիսի ենթադրությունները սուտ են:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնական մամլո քարտուղարն ասել էր, որ Ֆոուլիին սպանել են մեկ տարի առաջ: Բութայնա Շաբաանի պնդմամբ՝ լրագրողի մահվան մասին ՄԱԿ-ին հայտնի է եղել:
«Դա բացարձակ սուտ է, որը հակասում է շատ լուրջ և անվիճելի ապացույցներին»,- ասել է Բալբոնին: Նա նշել է, որ գերիների բազմաթիվ վկայություններ կան, որոնք մինչև վերջերս պահվել են Ֆոուլիի հետ:
Իսկ թերթն ուշադրություն է հատկացնում, որ Շաբաանի հայտարարությունը, թեկուզ՝ սուտ, հարցեր է առաջացնում, թե հատկապես ինչպես է սպանվել Ֆոուլին: Մինչև հիմա ենթադրվում էր, որ լրագրողին սպանել են օգոստոսի 13-ին կամ քիչ ավելի ուշ, բայց բացառված չէ, որ Ֆոուլիին սպանել են ավելի վաղ, և տեսանյութի հրապարակումը հետաձգել են, ասվում է հոդվածում:









































