Sony ընկերությունը պատահաբար հրապարակել է իր ապագա Xperia Z3 Tablet Compac կոմպակտ պլանշետի լուսանկարը։ Ներկա պահին նկարը հանված է, սակայն այն պահպանվում է մի շարք արտասահմանյան ռեսուրսներում, հաղորդում է GSMArena-ն։
Լուսանկարում կարելի է տեսնել բուն գաջեթը և երրորդ սերնդի Sony Smartwatch «խելացի» ժամացույցը։ Ինչպեսև ընկերության ուրիշ ֆլագմանային սարքերը, Z3 Tablet Compact-ը և Smartwatch 3-ը կլինեն անջրանցիկ։ Այդ մասին է վկայում այն, որ լուսանկարն արված է լողավազանի մոտ, իսկ պլանշետի էկրանին շատ ջրակաթիլներ կան։









































