shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժնից, որ Էրեբունի փողոցի թիվ 25 շենքի թիվ 57 բնակարանում կասկածելի վիճաբանություն է տեղի ունենում և բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը այս պահին նշված հասցե են ժամանել մեծ թվով ոստիկաններ՝ ոստիկանության քրեական հետախոզության գլխավոր վարչության պետի առաջին տեղական Սամվել Ասատրյանի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Փրկարարները կոտրելով տան դուռը՝ հյուրասենյակում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի և վիրավոր տղամարդու, ում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Շտապօգնության բրիգադը տեղափոխեց հիվանդանոց:
Մանրամասները՝ shamshyan.com-ում







































