Իսրայելա-հորդանանյան սահմանին Հորդանան գետի ափին գտնվել է մետաղից պղնձե բիզ՝ գիտությանը հայտնի հնագույն գործիքը: Մ. թ. ա. 5100-4600 թթ. այնտեղ խոշոր բնակավայր է եղել: Գտածոյի մասին գիտնականները հայտնել են PLoS One ամսագրում:

Բիզը գտնվել է կնոջ գերեզմանում, որը մահվան պահին եղել է մոտ 40 տարեկան: Բզի երկարությունը 4 սմ է, իսկ սուր մասի երկարությունը՝ 1 մմ: Բացի բզից՝ գերեզմանում գտել են նաև ջայլամի ձվերի կճեպից 1668 ուլունքներով գոտի: Հնագետների խոսքով՝ այդ գտածոները խոսում են կնոջ սոցիալական բարձր կարգավիճակի մասին:









































