«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Մարկոս Ռոխոն կարող է պատժվել Արգենտինայում 4 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի համար:
2010թ. Ռոխոն հարազատ Լա-Պլատա քաղաքում նշում էր իր տեղափոխությունը Մոսկվայի «Սպարտակ»: Երեկույթի ընթացքում նա վիճել է հարևանի՝ Խուան Պաբլո Գոմեսի հետ: Վիճաբանության ընթացքում Ռոխոն շիշ է ջարդել հարևանի գլխին, որի արդյունքում նա դեմքի վնասվածքներ է ստացել:
Ռոխոյի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել 2012թ., իսկ այս տարվա մայիսին Գոմեսը երկրորդ անգամ է մեղադրանք ներկայացրել: Ռոխոն պետք է մեկնի Արգենտինա՝ մասնակցելու դատավարության: Եթե նա մեղավոր ճանաչվի, կարող է ազատազրկվել 1 տարով:
«Յունայթեդ»-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունները:








































