Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի երկրորդ տուրի շրջանակներում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն այսօր ընդունելու է «Լիվերպուլ»-ին:
Մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ընդգծել է, որ հավատում է իր խաղացողներին և դրական արդյունք ակնկալում:
«Նախորդ մրցաշրջանում բավականին հաջող խաղացինք «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Այդ իսկ պատճառով նրանց դեմ հերթական խաղին մոտենում ենք վստահ: Վստահ եմ տղաներիս ուժերին»,- հայտարարել է մասնագետը:








































