Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Օգոստոսից սեպտեմբեր. կա՛մ, կա՛մ

Օգոստոսյան լարվածության օրերը, որ թեժացրին իրավիճակը հայ-ադրբեջանական ճակատում, ըստ էության, ցավալի կորուստների կողքին, ունեցան նաև ընդհանուրի, Հայաստանի, պետականության համար դրականը: Հայաստանի հասարակությունը համախմբվեց արտաքին վտանգի առաջ: Բայց համախմբումը, ըստ էության, տեղի ունեցավ գաղափարի շուրջ՝ բանակին աջակցելու կամ առնվազն չխանգարելու գաղափարի: Եվ այս աջակցությունը տվեց իր արդյունքը. Բանակը, օգտվելով այդ համախմբումից, կատարեց իր գործը, այն գործը, որի համար կոչված է, որի համար ձևավորված է, որի համար հարկատուները իրենց միջոցները հատկացնում են բանակին:

Այսինքն՝ տեղի ունեցավ պետական կենսունակության, պետական օրգանիզմի առողջ կենսագործունեության մի փոքր դրվագ, սակայն ամբողջական դրվագ: Այդպիսին պետք է լինի պետական օրգանիզմի կենսագործունեությունը ընդհանուր առմամբ: Այսինքն՝ հասարակությունը պետք է համախմբվի պետական օրգանիզմի այս կամ այն մասին աջակցելու կամ չխանգարելու գաղափարի շուրջ, ինչից օգտվելով էլ պետական կառույցները պետք է կատարեն իրենց գործառույթները, ապահովեն հասարակության ու պետության անվտանգությունը, բարեկեցությունը, կայունությունն ու զարգացումը:

Դա է պետությունը, այդպես է ապահովվում ցանկացած պետության կենսագործունեություն, դա է պետականության գաղափարի հիմքը: Սակայն, դրա համար անհրաժեշտ է, որ այդ պետության կառավարումն իրականացնող «էլիտաները» ապահովեն հասարակության այդ տրամադրությունների համար բավարար միջավայր: Ոչ միշտ է, որ դա ապահովում է արտաքին վտանգը: Այդ վտանգի դեպքում մենք կարող ենք առավելագույնը ականատես լինել նրան, ինչ օգոստոսին՝ համախմբում բանակին աջակցելու կամ չխանգարելու գաղափարի շուրջ: Մինչդեռ պետական մյուս կառույցներին, երկրի կայունության, զարգացման համար պատասխանատու մյուս պետական մարմիններին աջակցելու կամ չխանգարելու գաղափաի շուրջ հասարակական համախմբման համար հարկավոր են այլ պատճառներ, առիթներ. ներքին բնույթի: Իսկ դա պետք է ապահովի իշխանությունը:

Հայաստանում, սակայն, չկա այդպիսի իշխանություն, որը հասարակությանը կապահովի ոգեղեն վերելքի, ոգևորվածության առիթներով կամ խթաններով, իրական, ոչ արհեստական-քարոզչական առիթներով կամ խթաններով: Արհեստական-քարոզչականը ավելի վանում է հասարակությանը պետությունից, բաժանող, հիասթափեցնող ազդեցություն է ունենում: Մինչդեռ օգոստոսյան օրինակը ցույց տվեց, որ Հայաստանի հասարակության մեջ պետական մտածողության և պետական կենսագործունեության հակվածության պոտենցիալը լիուլի է, միայն թե ընձեռվեն այն իրացնելու, գեներացնելու առիթներ, ձևավորվի պարարտ հող: Այդ հողից է, որ անկախության մոտ երկու տասնյակ տարիների ընթացքում իշխանություն կոչված խմբերը զրկել են հասարակությանը, թույլ չեն տվել հասարակությանը իրացնել պետականության պոտենցիալը:

Օգոստոսյան իրավիճակը սրել է այս հարցը. կա՛մ, ի վերջո, Հայաստանում այս ոգևորությանը կդառնա ավելի լայն գործողությունների հիմք, հնարավորություն կտա նոր իրավիճակ և տրամադրություն ձևավորելու հասարակության շրջանում և օգտագործելու առկա պոտենցիալը, կա՛մ մենք կվերադառնանք մսխման ամենօրյա ռեժիմին:

Այստեղ շատ մեծ նշանակություն ունի և՛ իշխանությունների պահվածքը, որոնց մասով, պետք է արձանագրենք, որ առանձնապես ոչ մի հույս և ակնկալիք լինել չի կարող, և՛ մեծ նշանակություն ունի քաղաքական մյուս ուժերի պահվածքը, որոնք ևս էլիտա են ըստ կոչման և կոչված են այս առումով մեծ դերակատարության: Սակայն ակնհայտ է նաև, որ ներկայումս հայաստանյան քաղաքական ուժերը ադեկվատ չեն առկա հրամայականներին: Դրա մասին է վկայում այն, որ հայաստանյան քաղաքական ուժերը այսօր, այս իրավիճակում անգամ գործում են իրենց ավանդական մտածողության ծիրի մեջ և շարունակում են կառչած մնալ այն արհեստածին օրակարգերին, որ ըստ էության թելադրվել են իշխող համակարգի կողմից և սնուցվում են իշխող համակարգի կողմից, պարզապես այդ համակարգի հակառակ երեսից, որտեղ ԲՀԿ-ն է:

Ներկայումս հայաստանյան հասարակությունը օգոստոսյան ոգևորության հիմքի վրա կարիք ունի հասարակական-քաղաքական օրակարգի արմատական վերանայման և լիովին նոր հարցադրումների: Սակայն քաղաքական ուժերը արդեն իսկ հայտարարություններ են անում, որ պատրաստվում են աշնանը վերադառնալ իրենց հրապարակած 12 կետերին: Կետեր, որոնց հրապարակումից անմիջապես հետո հանրությունը չգիտեր՝ ծիծաղե՞լ, թե՞ հիասթափվել:

Ահա այս պայմաններում, երբ քաղաքական այսպես կոչված հիմնական ուժերը հայտարարում են այս կետերին վերադարձի մասին, ըստ էության պարզ է դառնում, որ վերադառնում է մսխման ռեժիմը. իշխանությունները երկիրն են մսխում, ոչիշխանությունները մսխում են հասարակության ռեսուսները, հասարակական պոտենցիալն ու էներգիան: Այսինքն՝ ակնհայտ է դառնում, որ այս էներգիան պահպանելու և գեներացնելու համար Հայաստանին հարկավոր է նոր օրակարգ և այդ օրակարգը սպասարկելու ունակ նոր քաղաքական ուժեր, նոր քաղաքական հանրույթ: Ըստ որում՝ այստեղ արդեն գաղափարական ուղղվածությունն էական չէ, քանի որ խնդիրը ներկայումս շատ ավելի լայն է, և պետական օրգանիզմի կենսագործունեության առողջ ցիկլով շահագրգռված ցանկացած ուժ՝ անկախ գաղափարական դավանանքից, առաջնային պետք է համարի օգոստոսին շարժված հանրային պոտենցիալի շարժը չկանգնեցնելն ու այդ պոտենցիալի գեներացման միջոցով պետականության համար առավել հրատապ օրակարգի ձևավորմանը հասնելը՝ հասարակական-քաղաքական կյանքը որակապես նոր մակարդակի բերելով:

Կա՛մ այդ ուժերը կօգտագործեն օգոստոսը հասարակության առաջնայնության համար և նոր գործընթաց թելադրելու համար, կա՛մ իշխանությունն ու ոչիշխանությունը օգոստոսը կօգտագործեն իրենց հին խաղը շարունակելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում