Հոկտեմբերին չինացի ծրագրավորողները հանրությանը կներկայացնեն նոր օպերացիոն համակարգ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ին՝ հղում կատարելով չինական լրատվամիջոցներին, դա թույլ կտա հեշտացնել Microsoft-ի դրությունը չինական շուկայում ծրագրային ապահովվածության շնորհիվ:
«Նոր համակարգը սկզբում հասանելի կլինի անհատական համակարգիչների համար, իսկ հետո կարելի է դնել սմարթֆոնների և այլ բջջային սարքավորումների վրա»,- հայտարարել է Չինական ինժեներական ակադեմիայի գլխավոր փորձագետ Նի Գուաննան, որը ղեկավարում է նոր ծրագրային համակարգի մշակման խումբը: «Մենք մտադիր ենք մրցակցել Microsoft-ի, Apple-ի և Google-ի հետ»,- ասել է նա:
Դրա հետ մեկտեղ Նի Գուաննան ընդունել է, որ նախագիծը այս պահին միջոցներ չունի որոշ հետազոտությունների անցկացման համար:










































