Oգոստոսի 23-ին մեկնարկել է Իսպանիայի 2014/2015 թվականների առաջնությունը: Մրցաշրջանը վստահ հաղթանակով սկսեց կատալոնական «Բարսելոնա»-ն, ով սեփական հարկի տակ հաղթանակ տարավ «Էլչե»-ի նկատմամբ:
Լուիս Էնրիկեի թիմը ողջ խաղի ընթացքում ուներ տարածքային և խաղային զգալի առավելություն: Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջում: 42-րդ րոպեին աչքի ընկավ Լեո Մեսսին: Երկրորդ խաղակեսում խաղի պատկերը չփոխվեց: «Բարսելոնա»-ն գրոհում էր, իսկ «Էլչեն»՝պաշտպանվում: Խաղի 46-րդ րոպեին Մունիրը, ով իր առաջին պաշտոնական խաղն էր անցկացնում «Բարսելոնա»-ի առաջին թիմում, կրկնապատկեց հանդիպման հաշիվը, իսկ 63-րդ րոպեին Մեսսին իր հաշվին դուբլ գրանցեց՝ հաշիվը դարձնելով 3:0 :
«Բարսելոնա»-«Էլչե»՝ 3:0
1:0 Մեսսի (42՛), 2:0 Մունիր (46՛), Մեսսի (63՛)
«Մալագա»-«Ատլետիկ»՝ 1:0
1:0 Ալբերտո (35՛)
«Գրանադա»-«Դեպորտիվո»՝ 2:1
0:1 Կավալիերո (20՛), 1:1 Ռոչինա (55՛), 2:1 Բաբին (77՛)
«Սևիլյա»-«Վալենսիա»՝ 1:1
1:0 Վիդալ (44՛), 1:1 Օրբան (88՛)
«Ալմերիա»-«Էսպանյոլ»`1:1
1:0 Սորիանո (52՛), 1:1 Գարսիա (90+3՛)
«Էյբար»-«Ռեալ Սոսյեդադ»՝ 1:0
1:0 Լարա (45՛)
«Սելտա»-«Խետաֆե»` 3:1
1:0 Նոլիտո (20՛), 2:0 Օրելանա (56՛), 2:1 Սամիր (62՛), 3:1 Լարիվեյ (70՛)








































