Սերբ հարձակվող Լազար Մարկովիչը նշել է, թե ինչու է որոշել կարիերան շարունակել անգլիական «Լիվերպուլ»-ում.
«Առաջին հերթին «Լիվերպուլ»-ն աշխարհի ուժեղագույն ակումբներից է, երկրորդ պատճառը այն է, որ ԱՊԼ-ն ամենուժեղ առաջնությունն է, իսկ երրորդ՝ «Լիվերպուլ»-ը Անգլիայի առաջնության ամենահզոր ակումբը:
Դիտել եմ «Լիվերպուլ»-ի բոլոր հանդիպումները անցած մրցաշրջանում, քանի որ շատ եմ սիրում ԱՊԼ-ն: Ինձ դուր է գալիս իմ նոր ակումբի խաղաոճը: Նախորդ մրցաշրջանում մեզ մի փոքր խանգարեց բախտի գործոնը: Կարծում եմ, որ այս տարի ամեն ինչ այլ կերպ կլինի»-, Մարկովիչի խոսքերը մեջբերում է The Tepegraph-ը:








































