Թուրքիայում վատ եղանակային պայմանների պատճառով աճում է պիստակի գինը՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
Թուրքական ընկույզի արտահանման կեսը բաժին է ընկնում Գերմանիային և Իտալիային, որտեղ գտնվում է Ferrero ընկերությունը: Հենց այս ընկերությանն են պատկանում Nutella, Kinder և Ferrero Rocher արտադրատեսակները:
Ferrero-ն պիստակի ամենախոշոր գնորդն է աշխարհում:
Թուրքիայում պիստակի արտադրությունը, որպես կանոն, կազմում է տարեկան մոտ 590 հզ. տոննա, որը համաշխարհային կիրառման ¾ մասն է կազմում:
Այս տարի ցրտերի պատճառով նախատեսվում է արտադրանքի մինչև 370 հզ. տոննայի կրճատում:








































