ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կիրակի օրը 6.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է RIA NOOSTI-ն` վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
Ստորերկրյա ցնցումներն արձանագրվել են Նափա քաղաքից 9 կմ հեռավորության վրա` կիրճերի շրջանում: Երկրաշարժի օջախը 10 կմ խորության վրա է:
Հնարավոր ավերածությունների մասին օպերատիվ տեղեկություններ հայտնի չեն:







































