Ավստրալացի երիտասարդ տղամարդը արել է աշխարհի ամենատպավորիչ սելֆին: Նա ինքն իրեն նկարահանել է մոտեցող տորնադոյի ֆոնին: Սակայն ամեն ինչ կարող էր այլ ավարտ ունենալ:
Ինչպես գրում է բրիտանական Daily Mail-ը՝ տեսանյութում ավստրալական խոսելաոճով տղամարդը իբր թե ընթանում է անապատային ճանապարհի երկայնքով, երբ նկատում է տորնադոն: Այնուհետև նա դուրս է վազում ավտոմեքենայից և ուղևորվում է վտանգին ընդառաջ: Ապա նա դուրս է վազում ավտոմեքենայից, որպեսզի նկարահանի տպավորիչ կադրը:
Այդ պահին տղամարդուն ծածկում են ավազն ու փոշին, և նա վազում է դեպի ավտոմեքենան: Նա հասցնում է մտնել ավտոմեքենայի մեջ, երբ տորնադոն պատում է այն: Երբ տորնադոն պատում է ավտոմեքենան, տեսանյութում կադրի մեջ մթություն է առաջանում:
Ինչպես նշում է Daily Mail-ը՝ շատ օգտատերեր տեսանյութի վստահելիությունը կասկածի տակ են դրել, քանի որ այն ներբեռնվել է Թերի Թուֆերսոնի կողմից, որը մեկ ամիս առաջ քիչ էր մնացել՝ շնաձկան կեր դառնար:








































