Էլեկտրոնային երաժշտության միջազգայն փառատոնի` KaZantip-ի կամզակերպիչը, որը մեկնարել է օգոստոսի 20-ին` Վրաստանի Անկալիա նավահանգստում, հայտնել է, որ այն քչերն են այցելում: Այս մասին հաղորդում է Interfax-ը` վկայակոչելով միջացառման նախաձեռնող Նիկիտա Մարշունոկին:
«Ես և իմ թիմը սեղմ ժամկետում արեցինք ամեն հնարավոր բան, որպեսզի փառատոնն անցնի բարձր մակարդակով: Նախագծի ընթացքը, սակայն, ցույց է տալիս, որ մենք մեծ պարտքեր կունենանք: Վրաստանում փառատոնի կազմակերպման և համապատասխան ենթակառույցների ստեղծման վրա արդեն 4 մլն դոլար է ծախսվել, ինչ վերաբերում է եկամտին, այդ մասին խոսք անգամ չկա»,- ասել է Մարշունոկը:
Նախատեսվում էր, որ փառատոնին մոտ 40-50 հազար հյուրեր կայցելեն, սակայն ներկա պահին այնտեղ մոտ 4 հազար մարդ է գտնվում:
«Նախևառաջ, ցանկանում եմ ասել տեղի «գործարարների» մասին, ովքեր գները խոստացվածից մոտ 10 անգամ բարձրացրել են, այդ թվում` փառատոնի մասնակիցների համար բնակարանների, ինչպես նաև սնվելու կետերի գները»,- նշել է նա:
Նրա խոսքով`դեպի փառատոն տանող ճաանպարհները փակվել են սողանքների պատճառով:









































