«Սանդերլենդ»-ի դեմ արտագնա խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նշել է, որ թիմում շատ են վնասվածքներ ստացած ֆուտբոլիստները, ինչը ազդեցություն կունենա թիմի խաղի վրա:
«Այս պահին 7 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն: Դա շատ է: Իմ մարզչական կարիերայում երբեք նման իրավիճակում չեմ եղել: Նախորդ խաղում վնասվածք ունեին 9 խաղացողներ:
Այնպես որ, այդ առումով մենք առաջընթաց ենք գրանցել: Գումարենք Ֆելաինիին, ով առողջական խնդիրներ ունի և պետք է հետազոտություն անցնի»,- Mirror-ը մեջբերում է վան Գալի խոսքերը:






































