Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սինցզյան- Ույղուրական շրջանում ահաբեկչական գործունեության համար մահապատժի է ենթարկվել 8 մարդ: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Իշխանությունների խոսքով` ույղուր անջատողական գրոհայինները վերջին ամսվա ընթացքում տարածաշրջանում մի շարք հարձակումներ են կազմակերպել:
Մահապատժի ենթարկվածներից առնվազն մեկը մեղադրվում էր 2013-ին Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած միջադեպին մասնակցելու համար:
Մյուսները մահապատժի են դատապարտվել ոստիկանության վրա հարձակումների, ռումբեր պատրաստելու, սպանությունների և հրդեհներ կազմակերպելու համար:







































