Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ներողություն է խնդրել Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության «Ռեալ»-ի դեմ հանդիպմանն իր դրսևորումների և հեռացման համար:
Հիշեցնենք` առաջին խաղակեսի ընթացքում արգենտինացի մասնագետը կարմիր քարտ վաստակեց` մրցավարի հետ վիճաբանելու պատճառով:
«Պատճառն անհանգստությունն էր, նյարդերս: Կարող եմ միայն ներողություն խնդրել: Ինչ վերաբերում է սաներիս, ապա ես հիացած եմ նրանց աշխատանքով: Դա մեզ էներգիա կհաղորդի և էլ ավելի կմոտիվացնի` առաջ շարժվելու համար»,- Marca-ն մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:








































