Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ենթադրում է, որ Արևմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի բռնկումը կտևի 6-9 ամիս:
Նման ժամկետներ են նշված վիրուսի դեմ պայքարի «ճանապարհային քարտեզում», որը առողջապահության ոլորտում մշակվել է ՄԱԿ-ի հատուկ գործակալության կողմից:
«Հաշվարկվում է, թե ինչպես է զարգանում իրավիճակը: Այնպիսի «թեժ» կետերում, ինչպիսիք են Գվինեան, Լիբերիան ու Սիեռա-Լեոնեն, նոր դեպքերի բռնկումը դեռ չի ավարտվել:
«Այս պլանը հաշվարկված է 6-9 ամսվա համար»,- լրագրողներին հայտնել է ԱՀԿ մամլո քարտուղար Ֆադելա Շաիբը:
«Էբոլա վիրուսի բռնկումը կտևի դեռ ամիսներ, ու մենք պլանավորման կարիք ունենք: Հենց այդ պատճառով են ընտրվել այդ ժամկետները»,- ասել է նա: Ընդ որում՝ ԱՀԿ ներկայացուցիչը խոստովանել է, որ «ոչ ոք չգիտի, թե երբ Էբոլայի ներկայիս բռնկումը կավարտվի»:
«Բռնկումը երկրում ավարտված կհամարվի այն դեպքում, երբ հիվանդության ինկուբացիոն 2 շրջանը, որը հավասար է 42 օրվա, կանցնի առանց վարակման նոր դեպքի»,- ընդգծել է Շաիբը:









































