Արևադարձային դենգե տենդի դեպք է գրանցվել ֆրանսիական Պրովանս-Ալպեր-Լազուրե Ափ շրջանում՝ հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:
Ըստ Reuters գործակալության տվյալների՝ վարչությունում այդ հիվանդությամբ հիվանդացած մարդը չի ճանապարհորդել էնդեմիկ հիվանդություններով երկրներ, այլ վարակվել է Ֆրանսիայի տարածքում:
Շրջանի սանիտարական իշխանությունները սկսել են պայքարել մոծակների դեմ, որոնք էլ հենց հիվանդության տարածողներն են մարդկանց բնակության տարածքներում:
Նախկինում նմանատիպ միջոցներ էին կիրառվում Կորսիկա կղզու տարածքում, որտեղ Ֆրանսիական Պոլինեզիայից վերադարձած բնակիչներից մեկի մոտ դենգեի ախտանիշներ էին հայտնաբերվել:
Դենգեի տենդը տարածում է մոծակների հատուկ Aedes Aegypti տեսակը, որոնք բազմանում են մաքուր, չհոսող ջրում:







































