ԶԼՄ-ները Էստոնիայի նախագահ Թոմաս Իլվեսի կնոջը մեղադրում են ամուսնական անհավատարմության մեջ:
Ինչպես գրում է Kroonika-ն, Էվելին Իլվեսը եղել է 28-30 տարեկան երիտասարդի հետ Տալլինի Komeet սրճարանում:

«Ականատեսները պատմում են, որ նրանք իրենց պահել են սիրահարների պես: Էվելին Իլվեսը աչքը չէր կտրու իր պարընկերոջից: Գիշերը մոտ 5:50-ին առաջին տիկինը լքեց հաստատությունն իր ընկերոջ հետ»,- գրում է թերթը:
Ի հաստատումն լուրի՝ պարբերականը հրապարակել է տեսանյութ, որում Էստոնիայի առաջին տիկինը համբուրվում է իր ընկերակցի հետ:











































