Բոստոնում պայթյունների մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաևի ընկերը՝ ծնունդով Ղազախստանից Դիաս Կադիրբևը, որն իրեն մեղավոր էր ճանաչել ահաբեկչության հետաքննության խոչընդոտման հարցում, հետաքննության հետ գործարքի գնալու դեպքում կդատապարտվի 7 տարուց ոչ ավելի ժամանակով, հայտնել է Reuters-ը:
Մեղադրյալի հետ համաձայնության տեքստը նախօրեին Բոստոնում դատական լսումների ժամանակ հայտարարել է մեղադրող կողմը:

Ղազախստանի բնակչի նկատմամբ դատավճռի հրապարակումը ծրագրված է նոյեմբերի 18-ին:
Հետաքննության տվյալով՝ Դիաս Կադիրբաևն ու մեկ այլ ղազախստանցի՝ Ազամաթ Տաժայկովը, Ջոհար Ցարնաևի սենյակից դուրս են բերել ուղեպայուսակը, որտեղ եղել է կրիչ, վազելին, պայթուցիկ նյութեր և նոութբուքն այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներով ցուցադրվել էր Ցարնաևի նկարը, որին կասկածում էին ահաբեկչության կատարման համար:

Հուլիսին ԱՄՆ դատարանը Տաժայկովին մեղավոր էր ճանաչել արդարադատությանը խոչընդոտելու համար: Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:










































