Հռոմի պապ Ֆրանցիսկոսը զանգահարել է ամերիկացի սպանված լրագրող Ջեյմս Ֆոուլիի ընտանիքին, գրում է The New York Daily News-ը: Պապը Ջոն և Դիանա Ֆոուլիի հետ թարգմանչի օգնությամբ զրուցել է մոտ 20 րոպե:

Մասնավորապես, Ֆրանցիսկոսը կաթոլիկ ամուսիններին ցավակցություն է հայտնել նրանց որդու մահվան կապակցությամբ, պատմել է ընտանիքի ընկեր Մարկ Մոնթմայնին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները Ֆոուլիին մահապատժի ենթարկելուց 1 շաբաթ առաջ էլեկտրոնային նամակ են ուղարկել նրա ծնողներին:








































