Ուկրաինան մտադիր է Ռուսաստանի հետ դատավիճել սկյութական ոսկու հավաքածուի համար, որը ներկայում գտնվում է Նիդերլանդներում։ Ինչպես հայտարարել է Ուկրաինայի մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկը, Կիևը ձգտելու է հասնել այդ թանգարանային արժեքների վերադարձմանը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Օգոստոսի 20-ին հոլանդական կողմը որոշել է ցուցանմուշն իր մոտ թողնել՝ այն չփոխանցելով ոչ Ղրիմին, ոչ Կիևին։ Բայց, այդ մեզ հիմա ձեռնտու է, քանի որ պատրաստվում ենք դատավիճել ռուսական կողմի հետ»,- ասել է Նիշչուկը։
«Մենք պնդում ենք, որ մինչև կպարզվի Ղրիմի հետ կապված իրավիճակը, այդ սկյութական ոսկին ժամանակավոր պահպանության կհանձնվի Կիևի պատմական և գեղարվեստական թանգարանին»,- նախարարին մեջբերում է ՈՒՆՆ-ը։











































