Իրանի նավթային արտահանումը միջազգային պատժամիջոցների հետևանքով 50 տոկոսով քիչ է, քան երկրի արտահանման պոտենցիալն է՝ ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, որն այցով գտնվում է երկրի հյուսիսարևմտյան Արդեբիլ նահանգում: Այս մասին հայտնում է IRINN հեռուստաընկերությունը:
Ռուհանին ընդգծել է, որ թեև որոշ պատժամիջոցներ չեղյալ են հայտարարվել, Իրանը նախկինի պես դանց ազդեցության տակ է: «Իրանցի ժողովուրդը դեռ գտնվում է պատժամիջոցների ազդեցության տակ»,- ասել է նա:
Պատժամիջոցները չեղյալ հայտարարելը մեր վարչակարգի առաջնահերթություններից է՝ ասել է Իրանի նախագահը:
Ռուհանին ընդգծել է, որ այդ ուղղությամբ իր քաղաքականությունն իրականացվում է գեագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեի աջակցությամբ:









































