Իսպանիայի Լա Լիգայի ու Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 2014/15թթ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալ»-ի հիմնական դարպասապահը լինելու է Իկեր Կասիլյասը:
Իսպանական AS պարբերականի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացրել մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:
Թիմի նորեկ Կեյլոր Նավասը մասնակցելու է Իսպանիայի գավաթի խաղարկության հանդիպումներին: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում հիմնական դարպասապահը Դիեգո Լոպեսն էր, ով տեղափոխվել է «Միլան»:






































