Երգչուհի Էմի Ուայնհաուսի արձանը կկանգնեցվի լոնդոնյան Քեմդենում գտնվող Stables առևտրի կենտրոնում՝ գրում է The Guardian-ը:
Այդ կերպ արձանը կտեղակայվի այն տան մոտակայքում, որտեղ 27-ամյա երգչուհին մահացել էր 2011 թ. հուլիսին ալկոհոլային թունավորումից: Ուայնհաուսի ծնողները հույս ունեն, որ երկրպագուների ուշադրությունը կշեղվի դեպի հուշարձանը:
Միտչ Ուայնհաուսը՝ երգչուհու հայրը, նշում է, որ սովորաբար Քեմդենում մարդկանց պատվին արձան չեն կանգնեցնում, եթե նրանց մահվանից չի անցել 20 տարի, սակայն Ուայնհաուսի համար բացառություն են արել:
«Մեծ պատիվ է Stables-ում արձան դնելը: Էմին Քեմդենի անբաժանելի մասն է և այդպես էլ կմնա»,- հավելել է նա:










































