«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ԱՄՆ իշխանություններից բազմամիլիոնանոց փրկագին են պահանջել լրագրողի համար, որի մահապատժի տեսանյութն ավելի վաղ տեղադրել են համացանցում: Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով լրագրողի հարազատներին:
«Իսլամական պետության» զինյալները համացանցում, ենթադրաբար, 2012-ին Սիրիայում առևանգված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մահապատժի տեսանյութն են տեղադրել: ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է տեսագրության իսկությունը:
Պարբերականի տվյալներով՝ զինյալները պահանջել են 100 մլն դոլար փրկագին: ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են վճարել Ֆոուլիին ազատելու համար:









































