Կալիֆոռնիա նահանգի բնակիչը, որը պատահաբար վարակվել է Էբոլա հեմոռագիկ վիրուսով, գտնվում է կարանտինում ամերիկյան հիվանդանոցներից մեկում: Համաձայն բուժաշխատողների տվյալների՝ հիվանդացած մարդու անալիզների տվյալները պատրաստ կլինեն 2-3 օրից: Ավելի վաղ տղամարդը այցելել էր Արևմտյան Աֆրիկա:

Կալիֆոռնիա նահանգի գլխավոր վարակաբան Գիլ Չավեսը նկատել է, որ դեռ վաղ է խոսել Կալիֆոռնիայում հիվանդության բռնկման մասին, քանի որ հիվանդի ախտանիշները կարող են այլ հիվանդության էլ պատկանել՝ հաղորդում է CNN հեռուստաալիքը:








































