Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Թեժ աշնան կոճակը

Սեպտեմբերին Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ընդհանրապես, արդեն մի քանի տարի է՝ առնվազն 6 տարի, ինչ ՌԴ վարչապետի այց Հայաստան չի եղել: Պուտինն իր վարչապետության չորս տարիների ընթացքում Հայաստան չեկավ, Մեդվեդևն էլ գալիս է երկու տարի հետո, եթե իհարկե` գա: Վարչապետական այցերը սովորաբար կրում են տնտեսական բնույթ, հագեցած են լինում տնտեսական բովանդակությամբ: Մեդվեդևի այցը այս տեսանկյունից բացառություն չի լինի:

Համենայնդեպս, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում այս խնդիրը հրատապ է դառնում հատկապես արևմտյան պատժամիջոցների պարագայում: Խնդիրն այն է, որ Հայաստանն անխուսափելիորեն հայտնվելու է պատժամիջոցների ազդեցության տակ, ինչը նշանակում է, որ թանկ է վճարելու Ռուսաստանի քաղաքական կցորդը դառնալու համար: Իրավիճակը կարող է հանգեցնել Հայաստանում տնտեսական կոլապսի, եթե Ռուսաստանը չստանձնի Հայաստանին ֆինանսական աջակցության որոշակի պարտավորություններ: Մեդվեդևի այցի առանցքում տնտեսական հարցերից երևի թե կլինի հենց դա: Միևնույն ժամանակ, այցի ընթացքում առանցքային կլինի նաև Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանների հարցը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը դեռ չի շտապում քննարկել Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի հավանության հարցը, ժամկետները դեռ որոշված չեն: Այսինքն` Հայաստանի իշխանություններն այդ պայմանագրի հետ կապված խնդիրներ ու մտահոգություններ են տեսնում, որոնք երևի կքննարկեն Մեդվեդևի հայաստանյան այցի շրջանակում:

Բանն այն է, որ ՌԴ կառավարությունը պայմանագիրը վավերացրել է և ներկայացրել Պուտինին: Այսինքն` Ռուսաստանի համար պայմանագրային պայմանները համարվել են ընդունված, այսինքն` Մոսկվան դրանք փոխելու անհրաժեշտություն չի տեսնում: Ու այս պայմաններում, իհարկե, հետաքրքրական վիճակ է ստացվում՝ Մոսկվան ընդունել է, Հայաստանը չի ընդունում: Եվ այստեղ, իհարկե, Պուտինի ստորագրությունից առաջ հայ-ռուսական քննարկումները դառնում են անխուսափելի, ինչն էլ կլինի Մեդվեդևի այցի օրակարգային առանցքային կետերից մեկը: Իսկ դա ունի արդեն ոչ այնքան տնտեսական, ինչքան քաղաքական նշանակություն, քանի որ այս հարցից է կախված նաև հայ-վրացական և հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը, քանի որ Հայաստանը այդ երկրների սահմանակիցն է և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեպքում հարկադրված է լինելու առաջնորդվել այդ միության պայմաններով՝ Իրանի ու Վրաստանի հետ կարևոր հարաբերություններում:

Սակայն Մեդվեդևի այցը կարող է ունենալ նաև մեկ այլ օրակարգային առանձնահատկություն, իհարկե` այս անգամ չգրված օրակարգային: Նա Հայաստան է գալիս սեպտեմբերին՝ կարելի է ասել, քաղաքական սեզոնի մեկնարկին: Իսկ Հայաստանի նոր քաղաքական սեզոնը՝ աշունը, ոչ իշխանական ուժերը խոստացել են թեժացնել: Իհարկե, առայժմ որոշակի անհստակություն կա, թե ինչքանով է նրանց խոստումը ուժի մեջ, քանի որ ՀԱԿԿ-ն ակտիվ հիշեցնում է թեժացման մասին, իսկ ոչ իշխանական ուժերից մյուս երեքը հիմնականում լռում են, նույնիսկ սահմաններ գնում Հովիկ Աբրահամյանի հետ:

Դատելով քառյակի համագործակցության անցյալ սեզոնի ընթացքից` կարող ենք ասել, որ աշնան մեկնարկին ամենայն հավանականությամբ քառյակը մարտավարական հարցերում ճշգրտումներ կանի իր գործողությունների համար: Իսկ դրանցում ամենայն հավանականությամբ շատ մեծ նշանակություն կունենա այն, թե ինչ քաղաքական մեսիջներով է Հայաստան գալու Մեդվեդևը: Գրեթե անխուսափելի է, որ նրա այցելությունը չունենա ներքաղաքական հետևանքներ, այսինքն` չպարունակի ներքաղաքական կյանքին վերաբերող ազդակներ, չփոխանցի Մոսկվայի տրամադրությունները Հայաստանի, այսպես ասած, հիմնական քաղաքական ուժերին, որոնց համար Մոսկվայի տրամադրությունները անկասկած ելակետային են:

Պատահական չէ, որ Հովիկ Աբրահամյանը Մեդվեդևի այցից մոտ մեկ ամիս առաջ է ազդարարում այն: Նա լավ գիտե, թե դա ինչ աժիոտաժ ու սպասումներ է առաջացնելու, այսպես ասած, ներքաղաքական դաշտում, ինչն էլ իր հերթին կարող է դառնալ Հովիկ Աբրահամյանի հետ կոնտակտի մեջ մտնելու շահագրգռվածության պատճառ, որպեսզի հասկանան, թե ինչի համար է գալիս Մեդվեդևը և ինչ է ասելու: Այսպիսով նաև, Աբրահամյանը առնվազն մինչև Մեդվեդևի այցը ինքն իրեն ապահովագրում է որևէ վճռորոշ ներքաղաքական քայլի ենթարկվելու վտանգից, քանի որ բոլորը այժմ սպասելու են Մեդվեդևի այցին:

Մեդվեդևը կտա Հայաստանի ներքաղաքական նոր սեզոնի մեկնարկը, միայն թե ժամանակը ցույց կտա, թե հատկապես ինչպիսի սեզոնի: Այսինքն` ՌԴ վարչապետը «թեժ աշնա՞ն» կոճակն է սեղմելու, թե՞ հակառակը՝ ջուր է լցնելու «թեժ աշնան» պատրաստվողների գլխին և երկարացնելու է Հայաստանի ներկայիս իշխանությունների կամ առնվազն կառավարության կյանքը մինչև գարուն:

Գարնանը Հայաստանի իշխանությունները կմնան հայ-թուրքական հարաբերությունների՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հույսին, իսկ հետո կգա ամառային արձակուրդի ժամանակը, մինչև որ ինչ-որ բան կմտածեն հաջորդ աշնան համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում