Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը վստահ է, որ կիսապաշտպան Անխել դի Մարիան չի հեռանա մադրիդյան ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Հասկանալի է, որ նախորդ մրցաշրջանում դի Մարիան հիանալի ֆուտբոլ է ցուցադրել և նրան շատ սիրում և գնահատում են մեր երկրպագուները:
Բայց վստահ եմ` դի Մարիան հասկանում է, որ մեծագույն ակումբի ֆուտբոլիստ է: Չեմ կարծում, թե նա ցանկանում է հեռանալ «արքայական ակումբ»-ից: Ես, օրինակ, ցմահ պայմանագիր եմ ստորագրել «Ռեալ»-ի հետ»,- Inside Spanish Football-ը մեջբերում է Ռամոսի խոսքերը:




































