Մեծ Բրիտանիայից անկախանալու դեպքում Շոտլանդիան ՆԱՏՕ-ին միանալու համար պետք է դիմում ներկայացնի, սակայն կազմակերպությունում տեղ Էդինբուրգին չի երաշխավորվում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, գրում է ITAR-TASS-ը:
«Ամենևին էլ չեմ պատրաստվում խառնվել Շոտլանդիայի հանրաքվեի նախօրեի քարոզարշավին, բայց կարող եմ տեղեկացնել գործընթացների և փասերի մասին: Եթե Շոտլանդիան կողմ քվեարկի անկախությանը, այն պետք է ՆԱՏՕ-ին անդամակցության դիմում ներկայացնի, որպես նորանկախ պետություն: Ընդունելու մասին որոշումը պետք է ընդունվի միաձայն, կոնսենսուսով, ինչպես դա միշտ լինում է ՆԱՏՕ-ում»,- ասել է Ռասմուսենը:
Արձագանքելով այս խոսքերին` Շոտլանդիայի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ իրենք տեղյակ են այդ գործընթացների մասին:










































