ԱՄՆ-ի առնվազն 77.7 մլն քաղաքացիներ այս կամ այն կերպով գտնվում են ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյի քրեական բազայում: Այս մասին գրում է Wall Street Jorunal-ը:
Պարբերականի տվյալներով, որը հղում է անում Հետախուզությունների դաշնային բյուրոյին` երկրի իշխանությունները վերջին 20 տարվա ընթացքում մոտ 4 մլրդ ձերբակալություններ են իրականացրել: Այսպես, բյուրոյի տվյալների բազայում 77.7 մլն մարդու տվյալ է ներառվել, և այդ ցուցակն օրեցօր համալրվում է` օրական մոտ 10-12 նոր անվամբ: Փաստորեն, ներկա դրությամբ, դաշնային գերատեսչությունը տեղեկություն ունի յուրաքանչյուր երրորդ ամերիկացու մասին:
Սակայն, կալանքից ազատվելու կամ դրա սխալ համարվելու դեպքում էլ տվյալ մարդը Հետախուզությունների դաշնային բյուրոյի «քրեական ցուցակից» այլևս դուրս չի գալիս:








































