Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Մինսկում կայանալիք Մաքսային Միության երկրների առաջնորդներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպմանը: Այս մասին գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությանը:
Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 26-ին:
Նշվում է, որ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինը մի շարք միակողմանի հանդիպումներ կունենա: Իսկ թե ում հետ է Ռուսաստանի ղեկավարը նման ձևաչափով բանակցություններ պատրաստվում վարել, չի հստակեցվում:
Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ գագաթնաժողովի ընթացքում ծրագրվում է քննարկել «Մաքսային միության երկրների միջև և Ուկրաինայի հարաբերությունները`Կիևի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայագրի ստորագրման ֆոնին»:
Պեսկովը նաև ենթադրել է, որ Մինսկում Ռուսաստանի ղեկավարը Պորոշենկոյի, ինչպես նաև Բելառուսի և Ղազախստանի առաջնորդների հետ կքննարկի Ուկրաինայի արևելքում մարդասիրական դրությունը:







































