Հռոմի պապ Ֆրանցիսկոսի 3 ազգականները երեքշաբթի Արգենտինայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել են, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Կորդովա նահանգի ոստիկանությանը:
Զոհվածների թվում են Հռոմի պապի զարմիկի երեխաները, որոնք եղել են 8 ամսական ու 2 տարեկան, ու նրանց մայրը: Ֆրանցիսկոսի զարմիկը՝ երեխաների հայրը, Օրասիո Բերգոլիոն, գտնվում է ծանր վիճակում:
Տղամարդը Հռոմի պապի եղբոր՝ Ալբերտո Բերգոլիոյի տղան է:
Ավտովթարը տեղի է ունեցել Բուենոս Այրեսից 550 կմ հեռու: Ճշտված տեղեկությունների համաձայն՝ բեռնատարը մխրճվել է մարդատար մեքենայի մեջ:







































