Ամերիկացի դերասան Վին Դիզելը համաշխարհային ֆլեշմոբի շրջանակում, որը կազմակերպվում է ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի դեմ պայքարի շրջանակում, ցողվել է սառցաջրով ու կոչ է արել նույնն անել ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային, դերասանուհի Անջելինա Ջոլիին ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ice Bucket Challenge կազմակերպության բարեգործական ակցիան ԱՄՆ-ում մեկնարկել է դեռ հուլիսին: Դրա մասնակիցների վրա լցվում է 4 դույլ «սառցաջուր», գումար են հատկացնում կազմակերպությանը ու «մարտահրավեր են նետում» ևս 3 հայտնի անձանց:
Ակցիային արդեն մասնակցել է երգիչ Ջասթին Թիմբերլեյքը, Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինն ու այլք:








































