Ամերիկացի դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը միացել է սառցաջրով լոգանքի բարեգործական արշավին: Ice Bucket Challenge-ը նպատակ ունի գումար հավաքել ամիոտրոֆիկ կողային սկլերոզի հետազոտման համար:
Մինչ օրս ակցիային բազմաթիվ հայտնի մարդիկ են միացել՝ երաժիշտներ, դերասաններ, մարզիկներ:
Դաունի կրտսերի մասնակցությամբ տեսանյութը 3 օրում վիդեոհոսթինգում դիտվել է ավելի քան 3.8 մլն անգամ:








































