Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ են տարհանվել անտառային հրդեհների պատճառով բնակելի շրջաններից, որ հարակից են Կալիֆոռնիա նահանգի Յոսեմիթի ազգային պարկին: Այս մասին հայտնել է KTLA հեռուստաալիքը:
Օքհարսթ քաղաքի բնակիչները, ինչպես նաև շրջանի հյուրանոցում գտնվողները տարհանվել են անվտանգ ժամանակավոր կացարաններ, քանի որ կրակը արագորեն տարածվում է:
Վտանգի մասին նախազգուշացվել է ևս 3 հազար մարդ: Կրակն ընդգրկել է 80 հա տարածք:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ավելի քան 2 հազար մասնագետ ու հրշեջ ավիացիան:










































