Շվեյցարիայում Բադեն քաղաքի քաղաքապետ Գերի Մյուլլերին ժամանակավորապես հեռացրել են պաշտոնից աշխատավայրում մերկ վիճակով հնարավոր ֆոտոսեսիայի համար:
Ինչպես գրում է տեղի Blick թերթը, 53-ամյա քաղաքական գործիչը քաղաքային խորհրդում նկարել է իրեն միայն մարզաշապիկով, որից հետո լուսանկարներն ուղարկել իր ընկերուհուն՝ ուղեկցելով այն բացահայտ բովանդակությամբ մեկնաբանություններով: Սկանդալը սպառնում է դուրս գալ դաշնային մակարդակ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Մյուլլերը նաև արտաքին հարցերով շվեյցարական խորհրդարանի հանձնաժողովի անդամ է:
Այժմ նրա պարտականությունները ժամանակավորապես կատարում է փոխքաղաքապետը: Քաղաքապետը դեռևս միայն հայտարարել է, որ իր ենթադրյալ ընկերուհին սպառնացել է հրապարակել լուսանկարները և նույնիսկ ինքնասպան լինել: Ընկերուհուն ոստիկանություն են կանչել: Հարցաքննությունը նշանակված է այսօր:








































