«ԱՄՆ-ի հետ գործընկերության զարգացումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից է»։ Այդպիսի համոզմունք է հայտնել հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է ITAR-TASS–ը։
Կաբինետի ղեկավարը, կառավարության մի շարք անդամներ և խորհրդարանի ներկացուցիչներ եղել են բարեկամական այցով Բաթումի նավահանգստում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի Vella Gulf հածանավի վրա։
«Մենք երախտագիտություն ենք հայտնում ԱՄՆ-ին երկրի իրավապահ մարմինների համակարգի և պետական սահմանի անվտանգության ապահովման, այդ թվում՝ առափնյա պաշտպանության ծառայության համակարգի մոդեռնացման հարցում Վրաստանին օգնելու համար»,- հայտարարել է Ղարիբաշվիլին ընդունելության ավարտին։






































