«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին հայտարարել է, որ պաշտոնից կհրաժարվի և կաջակցի իր իրավահաջորդ Հայդար Աբադիին։ Նոր վարչապետի գլխավոր առաջադրանքն է Իրաքի փոքրամասնություններին և կրոնական խմբերին միավորել Իսլամական պետության զինյալների սպառնալիքը վերացնելու համար։










































