Հայտնի դերասան Ջեքի Չանի որդուն՝ Ջեյսի Չանին, ձերբակալել են Պեկինում թմրանյութերի համար, հայտնում է South China Morning Post-ը:
32-ամյա Ջեյսին Պեկինում ձերբակալվել է իր ընկերոջ՝ թայվանցի հայտնի կինոդերասան Կե Չժենդունի հետ:

Այն մասին, թե երբ է ոստիկանությունը ձերբակալել հայտնի անձանց, չի հաղորդվում:
Նրանց պաշտոնական էջերին ու սոցցանցերում ոչ մի տեղեկություն չի եղել անցած երեքշաբթի օրվանից:
Պարբերականը նույնպես չի նշում, թե ինչ հանգամանքներում են ձերբակալվել Ջեյսի Չանն ու նրա ընկերը:








































