Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ճշտված տեղեկություններով ՌԴ Ստավրոպոլի մարզում ՀՀ քաղաքացիներին տեղափոխող միկրոավտոբուսի վթարի հետևանքով ուղևորները լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ երեկ Ստավրոպոլում Երևանից Վոլգոգրադ ուղևորվող ավտոբուսի ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 17 մարդ վնասվածքներ է ստացել: Ինչպես ITAR-TASS-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ պետավտոտեսչությունից, վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով (Երևանի ժամանակով) ժ. 17:05-ին Բուդյոնովսկի շրջանում:
«Mercedes Sprinter ավտոբուսի վարորդի խոսքով՝ ընթացքի ժամանակ պայթել է մեքենայի հետևի ձախ անիվը: Վարորդը կորցրել է ղեկավարումը»:









































