Լոնդոնի արևելյան շրջանի 38-ամյա բնակչուհի Միրետա Բինոքեն շոկ է ապրել՝ իր տան վրա հրեշտակի տեսքով հսկա ամպ տեսնելով: Նրա արած լուսանկարները տարածվել են աշխարհի շատ ԶԼՄ-ներում, հայտնում է Metro-ն:
Բրիտանուհին իր ընկերների հետ եղել է տան հետնաբակում, երբ տան վրա հայտնվել է ամպ-հրեշտակը: Լրագրողները կատակում են, որ շուտով Լոնդոնի Բարքինգ թաղամասը, որտեղ ապրում է Բինոքեն, ուխտատեղի կդառնա: Իսկ սոցցանցերի օգտատերերը լուսանկարին կասկածանքով են վերաբերվել, և ոմանք ենթադրել են, որ այն Photoshop-ի արդյունք է:
Այս դեպքն այս ամառ առաջինը չէ, երբ Բրիտանիայի երկնքում հրեշտակ են տեսել. հուլիսի վերջին Սնեթիդհեմ գյուղի բնակիչը լճի կողքով զբոսնելիս իր գլխավերևում հրեշտակ է տեսել: Իսկ անցած տարի բրիտանական Սիդմութ քաղաքի բնակիչները երկնքում հրեշտակի նման ամպ են տեսել:










































