Ներգաղթյալները, որ այսօր հայտնաբերվել են Մեծ Բրիտանիա հասած կոնտեյներում, աֆղանցի սիկհեր են, ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ հայտնել է բրիտանական ոստիկանությունը:
Էսեքսի ոստիկանությունը 35 մարդու էր հայտնաբերել Լոնդոնից արևելք ընկած Տիլբերի նավահանգստում: Կոնտեյներում թաքնվածներից մեկը մահացած է եղել:
Բոլոր մարդիկ տառապում են ջրազրկումից ու սառեցումից: Նրանց թվում կան երեխաներ:
Աֆղանստանում ապրող սիկհերը վաղուց են բողոքում «Թալիբանի» զինյալների ճնշումներից:









































