Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել է, որ միջուկային հարցով օգոստոսի 17-ին տեղի ունեցած հանդիպումները Իրանի ղեկավարության հետ օգտակար են, հայտնում է Reuters-ը:
Ամանոն նաև ընդգծել է, որ «շատ ուրախ» է եղել լսել Իրանի կողմից ԱԷՄԳ-ի հետ միջուկային խնդրով բոլոր հարցերը լուծելու հաստատուն մտադրության մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ամանոն ժամանել է Թեհրան՝ Իրանի ղեկավարության հետ բանակցելու համար: